ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջս հետ»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և լուսանկար հրապարակել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։
«Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային թեմաների, առկա խնդիրների լուծման հեռանկարների շուրջ, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ հանրահայտ սկզբունքներին»:
Good opportunity to catch-up w/my🇲🇰colleague on the sidelines of @AntalyaDF.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) March 3, 2024
Exchanged views on regional topics, prospects of solving outstanding issues which still hinder establishment of durable peace in #SouthCaucasus. Stressed 🇦🇲’s clear position, in line w/known principles. pic.twitter.com/720JvAPJ27