A
A
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ այս պահին նախատեսված չեն․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՊուտին-Փաշինյան շփումներ նախատեսված չեն, այսօր հայտարարել է Ռուսատանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ կկազմակերպվեն, գրում է ТАСС-ը։
«Ո՛չ, այս պահին ժամանակացույցում ամենաբարձր մակարդակով շփումներ նախատեսված չեն, սակայն անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են շատ արագ հայտնվել, հեռախոսազրույց կազմակերպվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հույս ունի պատասխան ստանալ Հայաստանից՝ կապված պարտավորությունների կատարման, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն կառույցներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ։