A
A
Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են․
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան:
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել:
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ:
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։
Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 466 արտաքին գովազդ: