A
A
Փաշինյանը՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս գալու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց` Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:
«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,- ասաց նա։