A
A
Մոսկվան Երեւանից ծանուցում է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, շփումները Երևանի հետ շարունակվում են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է NTERFAX.RU-ն։
«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։