A
A
Հայաստանի առաջ պահանջ է դրվել դադարեցնել այդ համակարգի գործունեությունը․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի» տնօրեն Գևորգ Մելիքյանը գտնում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում։ Ասում է` դրանք «մեռած կառույցներ են»։
«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի խորապես ինտեգրված համակարգ։ Եթե պատրաստ կլինի Ռուսաստանի ռազմավարական շահերի դեմ դուրս գալ, այն ժամանակ կխոսենք։ Հակառուսական երևալու վերջը գալու է, քեզանից կոնկրետ գործողություններ են պահանջելու։ Հիմա բոլոր երկրների առումով ճշտումներ են մտցվում»,- ասում է քաղաքագետը։
Նա նաև պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս հանի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան։ «Ռուս սահմանապահներն այնտեղ մի մեծ կազարմա են կառուցել»,- հավելում է Գևորգ Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։