Բացել լրահոսը Փակել լրահոսը
313027 (1)
A A
Հասարակություն

«Երկրի ժամ». ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հանրային վայրերի արտաքին լուսավորությունը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը:

Մարտի 23-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երկրի ժամը միջազգային միջոցառում է, որ խնդրում և քաջալերում է մարդկանց, համայնքներին և կազմակերպություններին, որ իրենց լույսերը և ոչ հիմնարար էլեկտրական հարմարանքները մարեն մեկ ժամով` մարտի 29-ի երեկոյան ժամը 8-ից մինչև 9-ը՝ մարդկության ուշադրությունը ուղղելու կլիմայի փոփոխության վրա և քաջալերելու էլեկտրականության և առհասարակ, էլեկտրական սարքերի խելամիտ օգտագործումը։