Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել, թեկուզ գաղտնի․Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի։ Եվ նրանց փոխանցել, խորհուրդ տար, որ ավելի զգույշ արտահայտվեն։ Խոսել այն մասին, թե ինչ ֆորմալ ձև ստանա այդ կազմակերպությունը։ Բայց նրանց ղարաբաղյան ղեկավարությունը պետք է որպես թիրախ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարության նկատմամբ Փաշինյանի դժգոհությանը։

Հիշեցնենք, որ Ս․Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», ասել է․ «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն, կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», - ի պատասխան երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։