Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

2024 թվականի գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել 2764 կմ ավտոճանապարհահատվածի վերանորոգում (տեսանյութ)

2024 թվականի գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել 2764 կմ ավտոճանապարհահատվածի վերանորոգում , ինչպես նաև 640 հազար քառ․մետր գծանշման աշխատանքներ և շուրջ 949 հազար գծամետր մետաղական արգելափակոցների աշխատանքներ․ այս մասին ասուլիսի ժամանակ նշել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը: Նա նաև նշեց, որ 2024 թվականի ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացրել են 3113 կմ ճանապարհահատված։

Մարգարյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հսկողությունն իրականացվում է միայն  միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհներին, որոնք բաժանված են 48 տարածաշրջաններում։ Այդ շրջաններն էլ սպասարկում են 33 կազմակերպություններ։

Անդրադառնալով ընթացիկ պահպանմանը՝ Մարգարյանը շեշտեց․ «Ընթացիկ պահպանում ասելով մենք հասկանում ենք ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով ճանապարհների էլեմենտների, տարրերի նկատմամբ իրականացվող համալիր գործողություններն ու աշխատանքները,  որոնք կապահովեն բոլոր եղանակներին անվտանգ և անխափան երթևեկությունը։

Այդ սպասարկման պահպանման ընթացիկ աշխատանքների ցանկը ներառված է կառավարության համապատասխան որոշման մեջ»։