A
A
Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ․Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։
Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է:
Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ: