Ըստ Կլաարի՝ Երևանն ու Բրյուսելը դեռ հետ են շահում 10 տարի առաջ կորսված ժամանակը
Աջակցիր «Ա1+»-ին«Որտեղ կհայտնվենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ Երևանն ու Բրյուսելը դեռ հետ են շահում 10 տարի առաջ կորսված ժամանակը։
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է տեսանելի ապագայում տեղ գտնել ԵՄ համայքնում, իրեն ԵՄ անդամ համարել, Կլաարը պատասխանեց՝ «չգիտեմ», սակայն Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։
«Թե ինչպես կզարգանան այս հարաբերությունները, դեռ պետք է տեսնենք: Կրկին, կարծում եմ, որ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Բայց թե որտեղ կհայտնվենք մեր հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել: Դա կախված է Երևանում կայացվող քաղաքական որոշումներից։ Դա կախված է Բրյուսելում, անդամ երկրներում ընդունվող քաղաքական որոշումներից։ Եվ այս ամենը մի գործընթաց է, որում Հայաստանը նոր-նոր է սկսել հասնել որոշ տարրերի, որտեղ մենք կարող էինք մի փոքր ավելի հեռու լինել դեռ 10 տարի առաջ, բայց այդ ժամանակ, իհարկե, Հայաստանն այլ կերպ որոշեց: Եվ այսպես, մենք թերևս ետ ենք շահում մեր հարաբերություններում կորցրած ժամանակը», - ասաց ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Իսկ արդյոք ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է դրան, Կլաարն ուղիղ չպատասխանեց․ - «Կարծում եմ՝ հենց հիմա մենք պետք է նայենք, թե ինչ է ուզում անել Հայաստանի իշխանությունը և հայ ժողովուրդը, ուր են ուզում գնալ և ինչպես են լավագույնս տեսնում մեր հարաբերությունների զարգացումը։ Եվ կրկին, կարծում եմ, լավն այն է, որ մենք տեսնում ենք նաև անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրական ամրապնդում, և Միացյալ Նահանգներն այնտեղ է, որպեսզի օգնի աջակցելու Հայաստանի դիմացկունությանը։ Դա շատ կարևոր ուղերձ էր, որը, իմ կարծիքով, նախագահ ֆոն դեր Լայենը փոխանցեց վարչապետ Փաշինյանին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում