Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Լավրով․ ԱՄՆ–ն և նրա սատելիտները չեն ուզում, որ իրականացվեն ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրա սատելիտները չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ ԱՄՆ–ն և նրա սատելիտները փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքի բոլոր տարածաշրջաններ, փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունները, չեն ուզում թույլ տալ, որ իրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է ներթափանցել նաև Կենտրոնական Ասիա և ՌԴ դեմ ձևաչափեր ստեղծել՝ թեև հրապարակավ հայտարարում է հետխորհրդային երկրների համար «իրական ինքնիշխանության» հասնելու ցանկության մասին։