Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ խաղաղապահ
A A
Հասարակություն

Պեսկովը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը մեկնարկել է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։

«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։