A
A
Ինձ համար առանցքային է մեկ բան․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գրառումը
BOLD Business 2031-ի պանելային քննարկման ընթացքում խոսեցինք, թե ինչպիսին է լինելու բիզնես միջավայրը առաջիկա տարիներին և ինչ պետք է փոխվի այսօր՝ վաղվա հնարավորությունները ստեղծելու համար։
Ինձ համար առանցքային է մեկ բան․ հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային։
Արհեստական բանականությունն ու տվյալները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել խախտումները, այլև նախապես գնահատել ռիսկերը և օգնել բիզնեսին խուսափել դրանցից։
Հայաստանը պետք է մտածի սահմաններից դուրս՝ խորացնելով միջազգային կապերը և ստեղծելով հայկական բիզնեսի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ։