Լավրովը՝ Տավուշի 4 գյուղերի, ԵՄ դիտորդների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։
«Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր հարաբերություններում, հուսով եմ, որ նա կունենա շփումներ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ու հնարավոր կլինի անկեղծորեն քննարկել դա (Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը)՝ առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են մեր արևմտյան չկամեցողները», – ասել է նա լրագրողների հետ զրույցում։