A
A
Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները երկուշաբթի կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշցիները, որոնք փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, բացում են այն։ Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը։
Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։