Բացել լրահոսը Փակել լրահոսը
1135542
A A
Քաղաքականություն

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է եգիպտական Ahram լրատվականը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս համաձայնագիրը դրական առաջընթաց է և այն գալիս է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետ։

Նախարարությունը նաև բարձր է գնահատել այս կարևոր քայլը՝ երկու կողմերին կոչ անելով հետագա վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։