Բացել լրահոսը Փակել լրահոսը
438129103_400362939626481_5676029265882061229_n
A A
Պաշտոնական

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած

 
Ապրիլի 27-ին, ժամը 01:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 21-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել։
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։