Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են կադրեր,որոնք թռչնի բարձրությունից ցույց են տալիս Թբիլիսիում տեղի ունեցող հերթական ակցիայի մասնակիցների թիվը։

Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր պողոտան` Ռուսթավելին, լեցուն է։

Քաղաքացիները պահանջում են չընդունել Գործակալների մասին օրենքի նախագիծը։

Քիչ առաջ բախումներ են եղել իրավապահների հետ. ոստիկանությունը արցունքաբեր սփրեյ է կիրառել։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են վաղը խորհրդարանում չքննարկել օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

Ի դեպ, վաղը` ապրիլի 29-ին, օրենքի հեղինակը` «Վրացական երազանք»-ը, կազմակերպում է հանրահավաք֊ հանդիպում իր աջակիցների հետ։