A
A
Մարդիկ շոկի մեջ են, մեկը ասում է տունս եմ վառելու-կիրանցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմացանք, որ բնակիչներին էլի նորից անորոշության մեջ են պահում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով վարչապետի ու Կիրանցի բնակիչների հանդիպմանը։
«Տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն առաջարկները, պահանջները ողջամիտ, որ արվել է Կիրանց գյուղի կողմից, ոչ մեկ չի ընդունվել։ Սահմանը նույնիսկ կարող է գյուղի հենց մեջտեղով անցնի, ասում է՝ կարող է էսպես անցնի, կարող է էնպես անցնի։ Կիրանցիները շատ վատ տրամադրության մեջ են, շոկի մեջ են, մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու, տանս առաջ կանգնեցնեմ»,- ասաց նա։