Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունները հանրահավաք են հրավիրել (տեսանյութ)

Թբիլիսի կենտրոնն այսօր փակել է իշխանությունը։ Ռուսթավելիի երկայնքով մեկ էկրաններ են տեղադրված։ Հանրահավաքը հրավիրել է Վրաստանի երազանք կուսակցությունը` ի պատասխան ընդդիմության` Գործակալների օրենքի նախագծի դեմ ակցիաների։ Հանրահավաքին ելույթ է ունենում Վրաստանի իշխանական վերնախավը` ներկա ու նախկին վարչապետերի գլխավորությամբ։ Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը շրջաններից են։ Հարակից փողոցները փակ են ժամը 16ից։ Այնտեղ կայանած են ավտոբուսները, մեքենաները,որոնցով մարդկանց բերել են Թբիլիսի։