Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները էլի բան չեն անելու, ինչը տեսել ենք. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու դրա հիմքով դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածություննից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ամիսներ անց տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռչակագիրը։ Դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական ու ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին՝ 1991 թվականի դրությամբ»,- նշեց նա։

Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը։

«Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն հստակ չէ, հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այդ սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիան տեղի է ունենալու Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այն է՝ 1991 թվականի դրությամբ եղած ադմինիստրատիվ սահմանների հիման վրա, որոնք դարձել են միջպետական սահման»,- նշեց Ռուբինյանը։