A
A
Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին անձամբ է հայտնել ֆեյսբուքյան իր էջում՝ հույս հայտնելով, թե կարողացել է «ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում»։
«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է Ղուկասյանը: