Բացել լրահոսը Փակել լրահոսը
5600
A A
Քաղաքականություն

ՌԴ սահմանապահ և զինվորական կետերը, որոնք տեղակայված են ՀՀ 5 մարզում, կդադարեցնեն իրենց տեղակայումը․ Կոնջորյան

ՌԴ սահմանապահ և զինվորական կետերը, որոնք տեղակայված են ՀՀ 5 մարզում, կդադարեցնեն իրենց տեղակայումը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
 
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից»,– նշել է նա:
Կոնջորյանը տեղեկացրել է նաև, որ բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը: