Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից․ այս մասին մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը հավելել է, որ Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում։