Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչ անեք չանեք պատերազմ լինելու է. Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Այն ճանապարհով, որով ընթանում ենք, ընթանում ենք դեպի պատերազմ: Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է, Armlur.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Մեղրիով տարանցիկ ճանապարհ եք կառուցում, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 1925-1926 թվականների տարածքները, որով մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, դա անում է 30 հազար 948 քառակուսի կմ: Ճանաչելու է, դրանից հետո 4 տարի այդ ճանապարհը կկառուցեք և, ինչպես վարչապետն է ասում, ինտեգրվեք տնտեսապես, լոգիստիկ և այլն: Սա լուծման առաջին փուլն է: Մնացած բոլորը՝ գյուղ տալ, էս տալ, էն տալ, մեկ է, էս ինչ անում եք՝ գալու եք վերջին կետին՝ Մեղրիի ճանապարհին: Առանց դրա՝ Ադրբեջանը չի համաձայնելու: Ադրբեջանը 10 տարի գումարներ է ներդնում, որ ինքը դառնա տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային, կասպյան ավազանի հարստությունների ուղի, որ իրենով ապրանքներն անցնեն Թուրքիայով Եվրոպա: Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե որն ենք ընտրում՝ այդ միության մեջ լինե՞նք, թե՞ ընտրում ենք այլ ճանապարհ: Հիմա դուք ո՛չ էն եք ասում, ո՛չ էն եք ասում, բայց ասում եք՝ պատրաստվում ենք»,- ասել է նա։

Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Սամվել Բաբայանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Ես դրա մասին խոսել եմ նոյեմբեր-դեկտեմբերին, որ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, պարտադրում գնալ նոր ընտրությունների: Սա միակ ձևն է»:

Հարցին՝ կմիանա՞ք Հայաստանում սկիզբ առած շարժմանը՝ նա արձագանքել է. «Այնտեղից եմ գալիս: Սրբազանին անձամբ չեմ հանդիպել»