Բացել լրահոսը Փակել լրահոսը
63298173_1004
A A
Քաղաքականություն

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ

Ռուսաստանի Պետդուման այսօր՝ մայիսի 10-ին, հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա նշանակմանը կողմ են քվեարկել Պետդումայի բոլոր խմբակցությունները՝ բացառությամբ Կոմունիստական ​​կուսակցության, որի անդամները ձեռնպահ են մնացել։

Պետդումայի պատգամավորների առջեւ ելույթի ժամանակ վարչապետը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Ռուսաստանի Դաշնության բնակչության սոցիալական աջակցության, պետական ​​ապարատի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների եկամուտների ավելացման և բիզնեսի նոր հնարավորությունների մասին։