A
A
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 10։00-ի դրությամբ բողոքի ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել, տեղեկացրեցին ոստիկանությունից։
Առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։
Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Իրավիճակը, մսանավորապես, լարվեց Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածում։ Այստեղ ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեց ցույցի մասնակիցներին։
Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակիցէր բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։ Այդ ինը ժամում ավելի շատ մարդ էր բերման ենթարկվել, քան անհնազանդության նախորդ 2 օրերը միասին։