Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինը դեմ է եւ կոչ է անում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ դաշինքը դեմ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման-սահմանագծման գործընթացին, քանի որ դրա անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։

«Նիկոն Փաշինյանը հատարարում է, որ եթե այդ զիջումները չարվեն՝ պատերազմ կլինի, տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պատությունը։ Սա սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում»,- ասում է Մ. Սուքիասյանը։

Դաշինքի անդամը նշեց, որ այս հարցը երկու կողմ ունի՝ իրավական և անվտանգային։ Եվ որ Հայաստանի տարածքների փոփոխության վերաբերյալ ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ որևէ այլ տարբերակի կիրառումը՝ սահմանադրության խախտում կնշանակի՝ դրանից բխող հետևանքներով։

«Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցով տեր կանգնեց։ Ակնհայտ է, որ Տավուշից հետո մեր մյուս մարզերն են հայտնվելու վտանգի տակ, և ի վերջո՝ Երևանը»,- ասում է Մ. Սուքիասյանը։

Ամփոփելով ասելիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի անդամը հայտարարեց, որ դաշինքը միանում է Բագրատ Սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները։