Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ՔՊ-ն ցանկություն ունենա՝ կհանդիպենք, սիրով, իսկ մենք դեռ չենք նախաձեռնի. Սրբազան (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթով հասել է Հայաստանի ժուռնալիստների միություն, որտեղ նրան դիմավորել է միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Տավուշի թեմի առաջնորդը նախքան լրագրողների հարցերին պատասխանելը՝ շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքին՝ շարժման ողջ ընթացքում իրենց բարձրության վրա մնալու համար։

Հարցին՝ կա՞ խոսակցություն ՔՊ-ականների հետ, Սրբազանը պատասխանեց, որ միշտ պատրաստ են խոսելու ՔՊ-ի հետ։ «Առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու ուղղակիորեն, մենք կասենք՝ երբ: Հիմա եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով, խնդիր չկա»:

Շարժման առաջնորդը հայտարարեց, որընդդիմադիր ուժերի համար իր կողմից վարչապետի հրաժարականի պահանջն անակնկալ է եղել . «Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է: Սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով, ճշմարտության հաղթանակ»: