A
A
Թբիլիսիում շարունակվում են բազմամարդ ակցիաները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարներին։
Նրանց թվում են Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը։ Եվրոպացի պաշտոնյաները ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել հակառուսական ցույցի մասնակիցներին և վրաց ժողովրդին։
Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների մի մասը «ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսերով շարժվել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ: Երթևեկությունն այստեղ ևս կաթվածահար է: