A
A
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Բոգդան Կլիխին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
ՀՀ ԱԽ գրասենյակ