Բացել լրահոսը Փակել լրահոսը
752795_crop_0
A A
Քաղաքականություն

Հուսանք՝ ամենակարող Աստված Իրանի ժողովրդի գիրկը կվերադարձնի մեր նախագահ Ռաիսիին․ Խամենեի (տեսանյութ)

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հայտարարություն է արել, որում հույս է հայտնել, որ նախագահ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո, գրում է РИА Новости-ն։

«Հուսանք, որ ամենակարող Աստված Իրանի ժողովրդի գիրկը կվերադարձնի մեր հարգարժան և մեծարգո նախագահ Ռաիսիին և նրա ուղեկիցներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով։

IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ իրանական կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։

 Երկրի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, սակայն եղանակային վատ պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը։