Բացել լրահոսը Փակել լրահոսը
1137433
A A
Պաշտոնական

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի վայրը, ուղղաթիռի կենդանի ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Օդանավում Իրանի նախագահի հետ  են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: