Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակ (տեսանյութ)

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա անիմացիոն հոլովակ

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։

Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024թ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության աստիճանից, մասնագետները կարող են ստանալ 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր։ Իսկ կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենա իրականացնելու տարբեր բարդության քաղաքաշինական գործունեություն՝ ռիսկայնության 1-5 աստիճանի օբյեկտներում։

Լիցենզիան և հավաստագիրը գործելու են 5 տարի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի  լիցենզավորման վարչություն (հեռ.  011  621  761,  011  621  763,  011  621  766, 011  621  730 և 011  621  812):

Ստորև ներկայացնում ենք գործընթացի վերաբերյալ օգտակար հղումներ․

Հավաստագրման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր

https://www.minurban.am/hy/news/news/hatchakh-trvogh-harcer-qaghaqashinutyan-bnagavari-masnagetneri-havastagrman-veraberyal

Անցումային կարգ 

https://www.minurban.am/storage/Laws/minres%20new/15%D5%86.pdf  

Օրենսդրական կարգավորումներ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177610

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171796  

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171791

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171792   

 

Որոշումներ՝

Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494  

Լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182906

Ռիսկայնության աստիճանների նկարագրություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181050   (N1 հավելվածի 4-րդ գլուխ և N4 հավելված)

Քաղաքաշինության կոմիտե