Բացել լրահոսը Փակել լրահոսը
899
A A
Քաղաքականություն

«Իմնեմնիմի» փոդքաստի գործով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց

«Իմնեմնիմի»-ի փոդքաստի գործով նախնական դատալսումներին դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշեց փոխել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց կալանքը վարչական վերահսկողությամբ։

Դատավորը նշեց՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործողությունները կսահմանափակվեն, մասնավորապես 3 ամիս ժամկետով նրանք չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքաստը։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են «Իմնեմնիմի» փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ։