A
A
Քաղաքացիները շարժվել են դեպի կառավարական ամառանոց․ ֆոտոշարք
Աջակցիր «Ա1+»-ինԼուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ
Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հասել են կառավարական ամառանոց, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր։
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Սրբազան վարչապետ»։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազնաը հայտարարեց, որ շարժվում է կառավարական ամառանոց՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։
Այս հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է, կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է։
Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը»,- նշվել է նա։