Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (տեսանյութ)

Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի առջև ճանապարհը ոստիկանների կողմից փակելուն:

«Կա պետական արարողակարգ և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ այն կլինի»,- նշեց նա:

Նախարարի տեղակալը չպատասխանեց միջադեպի մասին այլ հարցերին: