Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Կարեւորը դու ես. «ԷՖԵՍ»-ը Հայաստան է բերում եվրոպական ապահովագրության երաշխիքները (տեսանյութ)

Կարեւորը դու ես. այդ պատճառով դու արդեն կարող ես ապահովագրված լինել բազմաթիվ խնդիրներից ու վտանգներից․ Էֆես ապահովագրական ընկերությունը հայաստանյան շուկա է բերել կյանքի համար կարեւորագույն ու միեւնույն ժամանակ մատչելի ու հասանելի պրոդուկտներ։ 2023 թվականին հիմնադրված այս ընկերությունը համախմբել է ապահովագրական շուկայի լավագույն մասնագետներին՝ կնքել  միջազգային պայմանագրեր, որոնք համաշխարհային բժշկությունը հասանելի են դարձնում մեր բնակչության համար։ 

«Առկա է ամբողջական ավանդական պրոդուկտային գիծը, ինչ որ կա Հայաստանում եւ նորույթներն են հանդիսանում Swiss Re եւ  Allianz ընկերությունների հետ պայմանագրերը՝ բերելով եվրոպական ապահովագրական շուկան Հայաստան ու հասանելի դարձնելով մեր հասարակությանը»,- ասում է Էֆես ԱՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։ 

Հայաստանում մարդիկ հնարավորություն կունենան քաղցկեղի ապահովագրության ծածկույթ ունենալ։

«Էֆես» ընկերության ներկայացրած երկրորդ ու շատ կարեւոր նորույթը միջազգային բժշկական ապահովագրությունն է․

Օրեր առաջ բնական աղետի հետեւանքով բազմաթիվ ավերածություններ եղան Լոռու եւ Տավուշի մարզերում։

Նման դեպքերում ապահովագրություն ունենալն իսկապես փրկություն կարող է լինել․

«Ունենք բավական գույքեր ապահովագրված Լոռու մարզում, հենց այդ աղետի գոտու շրջանում, եւ մենք մեր բոլոր հաճախորդներին, ապահովագրված անձանց վստահեցրել ենք, որ չանհանգստանան, հենց այս դեպքերի համար է ապահովագրությունն աշխատում»,- ասում է պարոն Մելիքսեթյանը։

Պետք է լինել ավելի զգոն ու ժամանակին ապահովագրել՝ ասում է Արեւշատ Մելիքսեթյանը։ Նման դեպքում մարդիկ վստահ կլինեն, որ գոնե ֆինանսական փոխատուցում կստանան։