Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը

Տեղի է ունեցել «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը

 

Ս.թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը։

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսի ողջույնի խոսքով, ով կարևորեց Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատման գործընթացն ու նշեց, որ կատարված աշխատանքը թույլ կտա ՀՀ կառավարությանը և շահագրգիր կողմերին որոշումներ կայացնել հիմնվելով փաստացի տվյալների վրա։

Պարոն Հեսսին հաջորդեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ով իր խոսքը սկսեց զորակցություն հայտնելով վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին և տուժածներին։ Պարոն Սոկուլսկին նաև շեշտեց ՄԱԶԾ պատրաստակամությունը հնարավորության շրջանակներում աջակցելու ՀՀ կառավարությանը՝ ջրհեղեղի վնասի գնահատման հարցում։ Նա նշեց նաև, որ համակարծիք է պարոն Հեսսի հետ՝ այս գնահատման կարևորության և որոշումների կայացման գործում կիրառելիության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծեց EU4Sevan ծրագրի միջոցով բարենպաստ միջավայրի ստեղծումը՝ արդյունավետ պլանավորման և արձագանքման միջոցառումների իրականացման համար, որոնք կարևոր նշանակություն ունեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության գնահատման հիմքում ընկած քանակական և որակական մոդելավորման արդյունքները, ինչպես նաև ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տուրիզմի, շրջակա միջավայրի, ներառյալ ջրի որակի ու այլ համապատասխան ոլորտների վրա ջրի մակարդակի բարձրացման ազդեցության վերաբրյալ հիմնական եզրակացությունները և դրանց հիման վրա

մշակված ճանապարհային քարտեզը։ Կատարված աշխատանքը հիմք է հանդիսանալու գիտահեն որոշումների կայացման համար՝ արդյունավետ կերպով պլանավորելու և իրականացնելու լճի ջրի բարձրացման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը միտված աշխատանքները։

«Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան), ՋԻՆՋ ՍՊԸ-ի (Հայաստան) և SWECO-ի (Չեխիա) կոնսորցիումի կողմից՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և այլ շահակիրների հետ սերտ համագործակցությամբ։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմի