Բացել լրահոսը Փակել լրահոսը
444489164_772982071687127_4496512569028566867_n
A A
Պաշտոնական

Գնել Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ

Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
 
Նախարարին է զեկուցվել մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ:
 
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ: