A
A
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, ապա համաներեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանուկյանի նախագահությամբ որոշեց՝ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:
Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։