Շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը․Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային ոլորտի բարելավմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի:
Ծավալված քննարկման արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը հարկային ոլորտի բարելավման ուղղությամբ: