A
A
Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինԵթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է, «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ալիևը նաև հայտարարել է, թե՝ «մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:
Երևանից դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին, հայտնում է Ազատությունը։