A
A
Հասցրի մենակ մայկես հագնեմ ու դուս թռչեմ․ աղետից փրկվածը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք եկել ենք էն ամենավերջի սենյակից ,ես որ նկատել եմ, որ արդեն շուշեն ջարդվելա, մի կերպ փախել եմ, մի շոր եմ հագս գցել ու դուրս թռել, եթե մի քիչ էլ մնայի՝ խեղդվելու էի մեջը:
Մի կերպ դուս եմ եկել, սաղին իմաց տվել, որ դուրս եկեք, գնումա դոմիկնին ,շենքը ջուրը լցվելա,փառք տեյի Աստծուն որ դուրս գամ ես ըտիան,վախել չեմ ,դուս եմ եկել ստեղ գոռացել, եթե դուրս չգային, իրանք էլ հետը գնեին»,-ասում է Սառնաղբյուր հյուրատան պահակ Սարգիս Խառատյանը:
« Ոչ մի բան չի մնացել,ոչ գույք ունենք, ոչ սպասքեղեն ունենք,ոչ մի բան ,20 տարում ամեն ինչ ստեղծել ենք , հիմա՝ զրո, տեսնում էինք մեր աչքով, թե ոնց է ջուրը քանդում ու տանում »,-ասում է Սառնաղբյուր հյուրատան սեփականատեր Սամվել Վարոսյանը: