Բացել լրահոսը Փակել լրահոսը
447900697_851848653639300_1155856310545833983_n
A A
Պաշտոնական

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների երկու երրորդի քվեն, այն է՝ 125 ձայն։
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 
 
«Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:

🇦🇲🤝🇺🇳 Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: