Իսրայելը հատուկ օպերացիա է իրականացրել եւ ազատել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի:
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ազատ արձակվածների առողջական վիճակը բավարար է։
Ազատ արձակված պատանդներն են՝ 25-ամյա Նոա Արգամանը, 21-ամյա Ալմոնգ Մեիր Յանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը և 40-ամյա Շլոմի Զիվը։
«Նրանց առողջական վիճակը լավ է, և նրանք տեղափոխվել են Թել Հաշոմեր բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական հետազոտությունների համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
Հատուկ օպերացիայի ժամանակ զոհվել է Իսրայելի բանակի մեկ սպա, նաեւ բազմաթիվ պաղեստինցիներ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման արդյունքում ՀԱՄԱՍ-ը պատանդ է վերցրել 250 մարդու, այդ թվում՝ օտարերկրացիների։ Նրանց մի մասը աստիճանաբար ազատ է արձակվել, մի մասը մնում է գերության մեջ, նրանց մեջ կան նաև մահացածներ։