Վաշինգտոնն ու Փարիզն աջակցում են Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերնագված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզ», ուր միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել են նաև Հարավային Կովկասին։
Այս տաածաշրջանին վերաբերող հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը՝ կանգնելու վրացի ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի ողջ ժողովրդի»,- ընդգծել են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահնեը: