Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վաղը բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին (տեսանյութ)

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, մոռանալով 2018թ․-ին իրենց իսկ կողմից կազմակերպված «խորովածանոցների» մասին, այսօր ԱԺ-ում փորձեց շարժումը որակել որպես «Բաղրամյան պողոտայի վրա վերածված խորովածանոցների»։

Նախաբան ելույթից հետո իշխող ուժի պաշտոնյան հայտարարություն արեց, որով փորձեց վախեցել շարժմանը միացած քաղաքացիներին։

«Որպես ԱԺ նախագահ, ես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել ոստիկաններին։ Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայր։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք սադրանքներին և մի տրվեք բոլոր այն ստերին, որոնք ձեզ ասում են, հրահրում են, ոգևորում են, որպեսզի իրենք՝ իրենց մանդատներով պաշտպանված, ձեզ տանեն և ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»։