A
A
Ազատի ջրամբարից դի է դուրս բերվել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 11-ին, ժամը 17։26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնված 2002 թ․) դին։